ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին
2017-03-18 02:30:00

Մարտի 17-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, նույն դեսպանատան Պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Բրյուս Մրֆիին և պաշտպանության ոլորտում համագործակցության պատասխանատու, մայոր Դոն Հարփերին:

Շնորհավորելով նախարարին նշանակման կապակցությամբ՝ դեսպանն ասաց.

- ԱՄՆ դեսպանատունը հպարտ է նախարարության հետ ունեցած իր տևական սերտ համագործակցության համար, և մենք կշարունակենք հարկ եղած դեպքում պատրաստակամորեն աջակից լինել նախարարությանը: Այս տարի մենք տոնում ենք հայ-ամերիկյան հարաբերությունների 25-ամյակը, և նախարարության ու դեսպանության միջև նման արդյունավետ ու հաջող գործընկերությունների շնորհիվ է, որ մենք կարողացել ենք այսքան շատ ձեռքբերումներ ունենալ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ամերիկյան համագործակցության խորացումն արտակարգ իրավիճակների, բնակչության պատրաստվածության և դիմակայունության ոլորտներում, ինչպես նաև՝ համատեղ վարժանքների միջոցով տարածաշրջանային համագործակցության ակտիվացումը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի Կանզաս նահանգի հետ գործընկերության շրջանակներում:

Քննարկվեց նաև վերապատրաստման և ուսուցման միջոցով ամերիկյան փորձի ներդրման հնարավորությունը վտանգավոր նյութերի հետ աշխատանքում, հրդեհների դեմ պայքարի, փրկարարական աշխատանքների իրականացման և բուժպատրաստության բնագավառում: Յուրաքանչյուր դասընթաց ամփոփվելու է ավարտական վարժանքով:

ԱԻՆ լրատվական ծառայություն

 
 
Այս նյութը դիտել են - 5448 անգամ