Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գեւորգյանը 28 միլիոն դրամով հողամաս է գնել Hayeli2017-03-18 05:03:00
ԱԺ պատգամավոր, թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արթուր Գեւորգյանը, որը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, 2016-ին 28 միլիոն դրամով հողամաս է գնել։
Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից։ 2016-ին Գեւորգյանը հայտարարագրել է 5 միլիոն 498 հազար դրամ եկամուտ, որն աշխատավարձն է եղել, իսկ դրամական միջոցները կազմել են 27 միլիոն 300 հազար դրամ, 705 հազար ԱՄՆ դոլար եւ 230 հազար եվրո։ Հիշեցնենք, որ պատգամավոր ընտրվելու առաջին տարին՝ 2012-ին Արթուր Գեւորգյանը հայտարարագրել էր 1 մլն 948 հազար դրամ եկամուտ։
2015-ին ՀՀԿ-ական պատգամավորը օտարել է 9 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ MERCEDES-BENZ S550 մակնիշի ավտոմեքենա։
Սեդա Ղուկասյան
hayeli.am
Այս նյութը դիտել են - 2482 անգամ