Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից «Հաց բերող» Արթուր Սարգսյանի սպանությունը
Մեր անսահման ցավակցությունն ենք հայտնում Արթուրի ընտանիքին, հարազատներին, գաղափարական ընկերներին ու հայ ժողովրդի սգակիր հատվածին...
2017 թվականի մարտի 16-ին ուժգնորեն խոցվեց հայ ժողովրդի խիղճն ու ոգին:
Իր գաղափարակից ընկերների` Սասնա ծռեր զինված խմբի, Ժիրայր Սեֆիլյանի և մի քանի հերոս հայորդիների հետ միասին մեր ժողովրդի խղճի ու անկոտրում ոգու մարմնավորումը դարձած, բացառիկ եզակիությամբ գործող ազատամարտիկ և անզուգական մտավորական Արթուր Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության ազատության ու անկախության բարիկադների վրա:
ՀՀ իշխանությունը, կառավարությունը և անձամբ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և բազմաթիվ այլ նախարարներ, դատավորներ ու արդարադատության պաշտոնյաներ անձամբ են կրում այս եզակի մարդու մահվան պատասխանատվությունը:
«Հաց բերողը» մահացավ, բայց մեզանից հեռացավ միմիայն ֆիզիկապես իսկ նրա հզոր ոգին ու գործը մնացին մեզ դաստիարակող և ուղեցույց:
Երկու Սարգսյանների գոյամարտը ունեցավ եզակի հանգուցալուծում:
Արթուր Սարգսյանն իր և իր ընտանիքի համար ապահովեց հավերժ հարգանք, ակնածանք ու վեհություն, Սերժ Սարգսյանը իր ընտանիքով առընդմիշտ կմնա որպես անեծքի ու պարսավանքի առաջին հասցեատեր:
Մխիթարանք ու համբերություն Արթուր Սարգսյանի ընտանիքին, ազգականներին, գաղափարական ընկերներին ու մեր ժողովրդի ըմբոստամիտ զավակներին:
Արթուր Սարգսյանի գործի անվարան շարունակությանն է, որ պետք է համարվի նրա կերպարին ամենաարժանի հուշարձան: Մեր բնակության երկրում մենք կկառուցենք այդ հուշարձանը...
Հարգանքներով`
Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միություն-1860
Գրիգոր Գրիգորյանի անվան Բիլեֆելդի Հայ Մշակութային Միություն
Հայկական Վերածնունդ Սփյուռքյան Շարժման Գերմանիայի մասնաճյուղ
Այս նյութը դիտել են - 12957 անգամ