«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Հայաստանի իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով եւ համամասնական ցուցակով առաջադրված թեկնածուների հայտարարագրերը:
Երեւանի քաղաքապետի 33-ամյա օգնական, ԱԺ պատգամավորության թեկնածու Մարիա Բարաղամյանը շարժական եւ անշարժ գույք չունի:
Նրա դրամական միջոցները կազմում են 17 մլն դրամ, 10 հազար դոլար եւ 7 հազար եվրո:
Իսկ որպես եկամուտ երիտասարդ օգնականը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը տարեկան կազմում է 3 մլն 891 հազար 536 դրամ:
Այս նյութը դիտել են - 1790 անգամ