«Հրապարակ». Արտագաղթը Սեդրակյանների դուռն էլ թակեց Hraparak
2017-03-20 21:57:00

Մոտ մեկ շաբաթ առաջ Մհեր Սեդրակյանենց օջախում հավաքվել են որդու` Դավիթի մտերիմ ընկերները` իրենց կանանց հետ, հրաժեշտ տալու Կանադա, ըստ ամենայնի, մշտական բնակության մեկնող Դավիթին, ով վերջերս է հրաժարական տվել կադաստրի պետի տեղակալի պաշտոնից` հոր եւ իրենց ընտանիքի նկատմամբ սկսված «վհուկների որսի» պատճառով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Թոխմախի Մհերի մանկապարտեզի վարիչ դուստրն էր հրաժարական տվել:

Ըստ մասնակիցների` «Մհեր ձյաձյայի տրամադրությունը հեչ բանի նման չէր»:

Ի դեպ, այս արշավանքը Թոխմախի «վոտչինայի» նկատմամբ սկսվել է դեռ ընտրություններից առաջ, երբ «համապատասխանները» նախագահականին զեկուցել են, որ Մհեր Սեդրակյանը որոշ «բարձրաձայնումներ» է անում ՀՀԿ-ի ու նրա լիդերի մասին:

 hraparak.am

Այս նյութը դիտել են - 2712 անգամ