«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց
2017-03-21 12:11:00

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանն այսօր տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ աջ ստորին վերջույթի դուպլեքս եւ համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություններ անցնելու նպատակով։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բանից հայտնում են, որ քրեակատարողական ծառայությունը մարտի 13-ին դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն` կալանավորի համար պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում որոշ հետազոտություններ անցնելու ուղեգիր ստանալու նպատակով:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 6523 անգամ