Արարատի մարզի Արտաշատ քաղաքում այսօր կազմակերպված ՀՀԿ-ի հանրահավաքին մասնակցում էին նաեւ շտապօգնության աշխատակիցներ:
Armtimes.com-ի տեսախցիկը ֆիքսել է, որ շտապօգնության երկու մեքենայով մարդիկ էին բերվել քաղաքապետարանին հարող հրապարակ: Մեքենաներից մեկի պետհամարանիշն էր «706 SU 25», որի մեջ նստած կանայք նախ ասացին, որ եկել են բուժօգնություն ցույց տալու, ապա նրանցից մեկը հաստատեց, որ եկել են նաեւ միջոցառմանը մասնակցելու:
Մեր տեսախցիկը ֆիքսեց նաեւ, որ մեքենայի մեջ ՀՀԿ-ի քարոզչական նյութեր էլ կան, սակայն վարորդը տեսնելով, որ նկարահանում ենք, նախ փորձեց պահել բուկլետը, ապա հարվածեց տեսախցիկին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: