Աշոտյանին, Շարմազանովին և Կարեն Ավագյանին ՀՀԿ-ում արգելել են քարոզչությանը մասնակցել. «Ժամանակ»
2017-03-22 22:04:00

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ում կտրուկ արգելել են քարոզչությանը մասնակցել Արմեն Աշոտյանին, Էդուարդ Շարմազանովին եւ Կարեն Ավագյանին։ Նրանք իրավունք չունեն վարչապետի գլխավորած թիմի հետ մասնակցեն ՀՀԿ-ի քարոզչությանը։

Ըստ ներքին ուսումնասիրության՝ այդ երեք ՀՀԿ-ականների նկատմամբ հասարակական դժգոհությունն այնքան մեծ է, որ նրանց միայն հայտնվելը ՀՀԿ-ի զանգվածային միջոցառումներին կարող է շատ մեծ բացասական հետեւանքներ ունենալ ՀՀԿ-ի համար։

Այս նյութը դիտել են - 3902 անգամ