Ըստ ասեկոսեների, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ում հանդեպ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով, իշխանությունները համոզում են լքել Հայաստանը և ցանկալի է շուտ՝ մինչև ընտրությունները, որպեսզի հետընտրական հնարավոր զարգացումներում նրա դերը զրոյացվի:
Ըստ այդ նշվում է, որ համապատասխան գրության տակ Սամվել Բաբայանի կողմից ստորագրելուց հետո կդադարեցվի նրա հանդեպ ներկայացված մեղադրանքը՝ «Իգլայի» ներկրման գործով կասկածյալ լինելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանի, դատախազության տարածած լուրը, թե Սամվել Բաբայանն ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է կամայական մեկնաբանություն: