Երևանի փողոցներում սկսել են փակցնել ՀՀԿ-ի օգտին ցուցակներ կազմող տնօրենների լուսանկարները Armtimes
2017-03-27 15:13:00

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության աղմկահարույց հրապարակումից հետո, երբ թվով 114 ձայնագրություններ վկայում էին այն մասին, որ նույնքան դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ զբաղված են եղել Հայաստանի հանրապետական կուսակցության համար ցուցակներ կազմելով, քաղաքի փողոցներում սկսել են հայտնվել տնօրենների լուսանկարները։

Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 10 հասցեում անհայտ անձիք փակցրել էին №76 մանկապարտեզի տնօրենի լուսանկարը՝ «ընտրակեղծարար» և «ծախված «մանկավարժ» մի դարձեք նրա հանցակիցը» մակագրություններով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հայտարարել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ` կիրակի երեկոյան, դիմել է Երեւանի քաղաքապետարան` վարչական փոխօգնության կարգով խնդրելով դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններից վերցնել բացատրություններ եւ երկօրյա ժամկետում` մարտի 28-ին, ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 2789 անգամ