«ՀԺ»․ Թալինի ոստիկանապետը ձայներ է հավաքում նախկին մարզպետի եղբոր համար
2017-03-29 21:37:00

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․

«Նախօրեին Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանը, հավաքելով բաժնի աշխատակիցներին, հրահանգել է նրանց ապրիլի 2-ին քվեարկել ՀՀԿ-ի օգտին եւ շեշտել, որ ՀՀԿ ասելով՝ նկատի ունի Արագածոտնի նախկին մարզպետի եղբորը` Նաիրի Սահակյանին:

Արմեն Մելոյանը, լինելով Նաիրի Սահակյանի խնամին, դե ֆակտո Թալինում դարձել է նաեւ նրա նախընտրական շտաբի պետը: Մեզ հասած տեղեկություններով, Մելոյանը հրահանգել է լուսանկարել քվեաթերթիկը եւ «ճիշտ» քվեարկության ապացույցը ներկայացնել իրեն: Չենթարկվողներին սպառնացել է աշխատանքից ազատել:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ոստիկանապետը  շրջում է պետական հիմնարկներում եւ հորդորում՝ քվեարկել Սահակյանի օգտին, քանի որ վերջինս «դաբռո ստացած թեկնածուն է»: Իսկ շրջայցերից ազատ ժամերին Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի հետ ճշտում է Սահակյանի օգտին քվեարկել պատրաստող քաղաքացիների ցուցակները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս նյութը դիտել են - 2034 անգամ