Ինձ համար կա երեք գերագույն արժեք․ Հայրենիք, Ընտանիք, Պատիվ
2017-03-31 15:10:00
Ահա և ավարտվեց նախընտրական քարոզարշավը։
Գաղտնիք չէ, որ սա իմ առաջին քայլն էր դեպի մեծ քաղաքականություն, և ես ձեռք բերեցի անգնահատելի փորձ։
Սակայն սա չէ կարևորը:
Ինձ համար ամենակարևորը՝ ձեզ հետ կայացած բազմաթիվ հանդիպումներն էին։
Բոլոր հարցերն ու խնդիրները, որոնց մասին բարձրաձայնվեց հանդիպումների ընթացքում, ինձ համար հասանելի և հասկանալի էին, քանի որ ես ինձ չեմ համարում ընտրյալ, այլ՝ ձեզնից մեկն եմ։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել անձամբ ամենքիդ և ուզում եմ, որ իմանաք․ ձեզնից յուրաքանչյուրի խնդիրները՝ իմ խնդիրներն են, ձեր ուրախությունը՝ իմ ուրախությունն է, և համոզված եմ, որ մենք ի զորու ենք դրական լուծում տալ բոլոր տեսակի խնդիրներին, եթե լինենք միասին՝ մի բռունցք։
Ինձ համար կա երեք գերագույն արժեք․ Հայրենիք, Ընտանիք, Պատիվ, և ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի մենք պատվով ապրենք մեր Հայրենիքում։

Հարգանքներով՝ Դավիթ Մանուկյան
Այս նյութը դիտել են - 3118 անգամ