Այսօր Կենտրոն համայնքում գտնվող Մուշեղ Իշխանի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամաս ժամը 08.00-ին եկած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քվեարկությունից հետո, պատասխանեc լրագրողների՝ հնարավոր հետընտրական զարգացումների մասին հարցին, նշելով, որ պահքի ու այս պատասխանատու ժամանակաշրջանում հայի վերջին խելքը միշտ աշխատելու է, և ամեն ինչ նորմալ է ընթանալու։
Անդրադառնալով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի հայտարարություններին, թե իրենք պատրաստ են հետընտրական զարգացումների և փողոց դուրս գալու, Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Չեմ կարծում, որ արկածախնդրությունը տեղ ունի մեր պետությունում, արկածախնդրություն պատժվում է ոչ միայն օրենքով, այլև…: Նորից եմ ասում՝ պահքի ժամանակահատվածը խաղաղության ժամանակահատված է»:
Հարցին, թե շատ է խոսվում այն մասին, որ բոլոր ընտրությունների ընթացքում ընդգրկված թաղային հեղինակությունների առաջ ոստիկաններն ու հանձնաժողովների անդամները տեղի են տալիս, Վ. Գասպարյանը ասաց, որ թաղային հեղինակությունները չեն կարող դերակատարում ունենալ ընտրությունների ժամանակ. «Հիմա կտեսնենք՝ կարողանո՞ւմ են թաղային հեղինակությունները, թե՞ չեն կարողանում»։