Տեղամասերից դուրս այն գործը, որը պետք է ոստիկանությունն անի, լրագրողներն են անում. Աղվան Վարդանյան Hayeli
2017-04-02 08:02:00

ՀՅԴ-ն շարունակում է իր մոնիթորինգը բոլոր ընտրատարածքներում: Հավաքում է նյութեր լրատվամիջոցների հրապարակումներից ու իր տեղամասային շտաբներից:

Այս մասին ասաց ԱԺ Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը:

Ինչպես ահազանգեց՝ Ճամբարակում անհայտ անձինք ընտրական տեղամասերից դուրս են հանել տարբեր քաղաքական ուժերի վստահված անձանց, իսկ Փարպիում՝ խառնաշփոթ է, քաշքշոց, որի մասին ինքն արդեն տեղեկացրել է ԿԸՀ նախագահին եւ ՀՀ գլխավոր դատախզին:

«Այդ համայնքում նաեւ նկատվել են ընտրատեղամասերի մոտ կուտակումներ, ցուցակներով կանգնած մարդիկ ու ուղղորդված քվեարկության դեպքեր»,- նշեց Աղվան Վարդանյանը:

Աղվան Վարդանյանը նաեւ փաստեց, որ այսօր մեծ գործ են անում լրագրողները՝ արձանագրելով ու բարձրաձայնելով այն, ինչ պետք է անեին իրավապահ մարմինները. «Տեղամասերից դուրս այն գործը, որը պետք է ոստիկանությունն անի, լրագրողներն են անում»,- ասաց Աղվան Վարդանյանը:

hayeli.am

 
Այս նյութը դիտել են - 1766 անգամ