Կոտայքի մարզի ամենաշատ ձայներ ստացած թեկնածուները. ՀՀԿ-Ծառուկյան դաշինք Hayeli
2017-04-03 09:18:00

2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններում, նախնական արդյունքներով «Ծառուկյան» դաշինքից թիվ 10 ընտրատեղամասում առաջադարված թեկնածու Դավիթ Մանուկյանը հավաքել է՝ 20 761 քվե, Շշի Մելո մականվամբ՝ Մելիք Մանուկյանը՝ 5751 քվե:Այստեղ «Ծառուկյան» դաշինքն առաջատար է, այնուհետև՝ ՀՀԿ-ն, ապա՝ «ԵԼՔ» դաշինքը։

ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներն ունեն հետևյալ քվեները՝ Սամվել Սանամյան 12645 ձայն, Անդրանիկ Հարությունյանը՝ 11324 ձայն, Արամ Հարությունյանը՝ 10808, Վարդան Այվազյան՝  7226 ձայն:

Այս նյութը դիտել են - 2574 անգամ