Ավետիսյանների սպանության գործով երկրորդ դատական նիստը կկայանա այսօր
2016-01-18 11:40:00

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով երկրորդ դատական նիստը կկայանա այսօր, կրկին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:


Չնայած նրան, որ Ավետիսյանների հարազատները նախորդ դատական նիստի պայմաններից դժգոհ էին և պահանջել էին, որպեսզի սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով նիստերը տեղի ունենան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում, ոչ թե Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում, սակայն հունվարի 16-ին բողոքի ակցիայի ժամանակ նրանք տեղեկացրեցին, որ վերանայել են դատական նիստը բոյկոտելու մասին իրենց նախորդ որոշումը և գնալու են հունվարի 18-ի դատական նիստին:


Նրանք կպահանջեն դատական նիստի անցկացման պատշաճ պայմաններ, բոլորի ազատ մասնակցությունը:

Այս նյութը դիտել են - 1294 անգամ