Ոստիկանությունը լրագրողներից բացատրություն է պահանջում իրենց գրած լուրերի համար2017-04-04 01:28:00
Ոստիկաններից շատերը քվեարկության ողջ օրը, մեղմ ասած, պարապուրդի էին պատնված, իրենց աչքի առաջ ակնհայտ ընտրախախտումներ էին անում, հայհոյում էին մեր գործընկերներին, բայց իրենցից ոմանք իրենց ռետինե խողովակի նման ինչ-որ զանգվածի տեղ դրած՝ ոչ մի կերպ չէին միջամտում, չէին արձագանքում, ու էսօր, ընտրություններից երկու օր անց, հանկարծ ոստիկանությունը զարթնեց, թմբիրից դուրս եկավ ու որոշեց խախտումներ բացահայտել։
Հերթով զանգում կիսահրամայական, պարտադրական տոնով խմբագրի, լրագրողների, չգիտեմ ում համարներն են ուզում ու պահանջում՝ բացատրություններ տանք մեր գրած լուրերի համար, որ ժողովրդի աչքին թոզ փչեն, թե տեսեք, մենք խախտումներ ենք բացահայտում, ձեր գրած նյութերի հետևից ենք գնում․․․
Խախտում բացահայտող էիք, աչքներիդ առաջ տեղի ուենցած խախտումները կանխեիք կամ բացահայտեիք, ոչ թե ընտրություններից հետո կպնեիք մեր ջանից, թե եկեք բացատրություն տվեք, մի հատ էլ մուննաթ գաք, թե «լիքը գործ ունենք, էդքան ժամանակ չունենք սպասելու»։
Վահե Մակարյան
Այս նյութը դիտել են - 14986 անգամ