ԱՄՆ դեսպանատունը խիստ զգուշացրել է Սամվել Ալեքսանյանին. նոր սկանդալ Politik
2017-04-07 21:56:00

Վերջին շրջանում մամուլում եղան մի շարք հրապարակումներ այն մասին, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտնվել է ԱՄՆ դեսպանատան ուշադրության կենտրոնում:

 Նրանք մի քանի անգամ մերժել են ԱՄՆ վիզա տրամադրել: Շատերի համար անհասկանալի էր, թե ինչու է Ալեքսանյանը հայտնվել ԱՄՆ դեսպանատան սև ցուցակում:

Politik.am-ին հաջողվեց պարզել, որ Սամվել Ալեքսանյանը հայտնվել է մեծ սկանդալի կիզակետում, որը կապված է իր բիզնեսների հետ: Պարզվում է` Ալեքսանյանը ամերիկյան մի շարք հայտնի բրեդների խմիչքներ է կեղծել և արտահանել Իրաք:

Ալեքսանյանի կեղծարարության մասին տեղեկացել են Իրաքում ԱՄՆ դեսպանատանը և տեղյակ պահել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին:

Սամվել Ալեքսանյանին շատ խիստ զգուշացում է տրվել, որ այլևս չփորձի հարվածել ԱՄՆ գործարարներին:

Այս նյութը դիտել են - 3020 անգամ