«Politik.am»-ը գրում .
էՀայաստանի ներքաղաքական դաշտը ընտրություններից հետո թեեւ առեւրեւույթ հստակությանը, իրականում դեռեւս բավական թեական հարցեր ունի եւ բոլոր հարցերի պատասխանները տրված չեն ներքաղաքական դաշտի հիմնական խաղացողների համար եւ ոչ էլ խաղի կանոններն են լիովին սահմանված` հաջորդ հինգ տարիների ընթացքում, ինչպես կարելի է եզրակացնել առաջին հայացքից:
ՀՀԿ երկարամյա փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալը կուսակցությունից եւ համեմատաբար հեռու մնալը քաղաքականունից շատերի մոտ այն տպավորությունը ստեղծեց, թե Հովիկ Աբրահամյանը որոշել է թողնել քաղաքականությունը, մինչդեռ երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցից պարզ է դառնում, որ դադարը ժամանակավոր էր եւ առաջիկայում իրեն հասարակությունը հնարավորություն կունենա տեսնել քաղաքականության մեջ:
Ինքը` ՀՀ նախկին վարչապետը իր դադարը հիմնավորել է այն իրողությամբ, որ զբաղվել է որդու Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի` ԱԺ պատգամավորի ընտրություններով եւ հիմա, քանի որ արդեն ընտրությունները վերջացած են դրական արդյունքներով, ուստիեւ կարելի է սպասել նաեւ իր վերադարձին:
Այդ վերադարձը ներհայաստանյան քաղաքական օրակարգում կարեւոր է, եւ կարելի է ասել` ներքաղաքական կլիմայի ձեւավորման հիմնական ֆակտորներից է, քանի որ գործ ունենք Հայաստանի ամենաազդեցիկ գործիչներից մեկի հետ, ում շուրջ կողմնակիցների մեծ բանակ կա:
Այս ամենը հաշվի առնելով անտրամաբանական կլիներ, եթե նա չուզենար վերադառնալ: Այս ամենը աչքի առաջ ունենալով, կարող ենք ասել, որ Հովիկ Աբրահամյանի վերադարձը իրեն ուշացնել չի տա:
Անի Ասլյան
Այս նյութը դիտել են - 2556 անգամ