Առնվազն 36 մարդ է զոհվել Եգիպտոսում՝ Ծաղկազարդի տոնակատարության ժամանակ 2 եկեղեցիներում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով, հաղորդում է BBC-ն:
Առաջին պայթյունը որոտացել է Ալեքսանդրիայից 130 կմ հեռավորության վրա գտնվող Թանտա քաղաքի ղպտիական Սուրբ Գեւորգ եկեղեցում: Այնտեղ մահացել է 25 մարդ՝ ղպտի-քրիստոնյաներ, կան տասնյակ վիրավորներ:
Այդ եկեղեցու ներսում է գտնվել նաեւ ղպտի-քրիստոնյաների պատրիարք Թավադրոս II-ը: Ահաբեկչությունից նա չի տուժել:
Որոշ ժամանակ անց երկրորդ պայթյունն է արձանագրվել Ալեքսանդրիայում գտնվող Սուրբ Մարկա եկեղեցում, որտեղ զոհվել է 11 մարդ:
«Իսլամական պետությունը» ստանձնել է եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը:
Աղբյուր՝ BBC
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
Galatv.am
Այս նյութը դիտել են - 2285 անգամ