Վարդան Օսկանյանը վերցրել է «շինելն» ու թռել ԱՄՆ Hraparak
2017-04-10 23:54:00

«Հրապարակ»-ի տեղեկություններով` «ապրիլի 2-ի ընտրություններից ուղիղ մեկ օր անց Վարդան Օսկանյանը վերցրել է «շինելն» ու թռել ԱՄՆ:

Ինչպես տեղեկացրին նրա գրասենյակից, «անձնական հարցերով գտնվում է ԱՄՆ-ում, ըստ ամենայնի, կվերադառնա երեք շաբաթից»:

ՕՐՕ-ի աղբյուրները պնդում են` «կգա, կշարունակենք մեր քաղաքական գործունեությունը», սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ, դեռ ընտրություններից առաջ, երբ տեղի չունեցավ ընդդիմության լայն կոնսոլիդացիա, այդ թվում և ՕՐՕ-«Ծառուկյան դաշինք» միավորում, Օսկանյանը մտերիմ շրջանակում ասել էր` ընտրություններից հետո դուրս է գալու քաղաքականությունից:

Մեր տեղեկություններով` ԱՄՆ է մեկնել նաև որդու` ռեժիսոր Կարինի հետ Հայաստան ժամանած Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նույնպես անձնական լուրջ խնդիրներ ունի»:

Այս նյութը դիտել են - 2218 անգամ