Ընենց որ, բրատվա, 2017 թվին ռոժս կտենաք Ազգային ժողովում...
2016-01-18 01:30:00

Հասել ենք նրան, որ հոդված 138-ով/բռնաբարություն/ նստածն էլ է երազում հայտնվել ԱԺ-ում Այն, ինչ հիմա ես կպատմեմ ֆանտաստիկայի ժանրից չէ, սա իրականություն է, որը տեղի է ունեցել օրեր առաջ՝ քրեակատարողական հիմնարկներից մեկում: Եվ այսպես. Բոլորիս լավ հայտնի է ՀՀ Քրեական օրենսգրքի ամենաանպատվաբեր և ստորացուցիչ հոդվածը՝ այն է հոդված 138 ՛՛Սեռական անձեռնմխելիության եվ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները՛՛: Դեռ ԽՍՀՄ տարիներին, ով նմանատիպ հատկանիշներով հայտնվում էր քրեակատարողական հիմնարկներում, նրա ապագան նախապես արդեն որոշված էր. կամ խցում կախվում էր, կամ բռնության էր ենթարկվում իր հետ ՛՛նստածների՛՛ կողմից և հայտնվում ՛՛պետուխների՛՛ խցում կամ էլ թե չէ՝ սպանվում էր: Ժամանակները փոխվել են: Իհարկե, հիմա էլ կան դեպքեր այս հոդվածով դատվածների մոտ, ովքեր վերը նշված ճակատագրին են արժանանում, սակայն որպես կանոն՝ դա վերաբերվում է անապահով խավը ներկայացնող հանցագործներին: Իսկ հակառակ՝ հարուստների խավի ներկայացուցիչները, նույնիսկ այս հոդվածի առկայությամբ փորձում են ՛՛կանցավիկի շորշոփով՛՛ ման գան:

Մի քանի օր առաջ, այդ հոդվածով նստած մեկը խցում հայտարարել է, որ տարվա վերջին ավարտվում է իր պատժի ժամկետը և ինչպես ինքն է ասել . ՛՛Տոշնի վախտին էլ դուրս եմ գալի, կհայտնվեմ ցուցակում: Ընենց որ, բրատվա, 2017 թվին ռոժս կտենաք Ազգային ժողովում՛՛: Ամենազավեշտալին այն է, որ խցում նստածների համար այս բարբաջանքը զարմանք չի առաջացրել : Հարց է ծագում՝ ինչու՞: Թերևս մի քանի պատճառներով.

Պատճառ 1. Քանի որ նրանք տեղեկացված են, ով է վերոնշյալ հանցագործի հզոր բարեկամը

Պատճառ 2. Թե ինչ ունեցվածք ունի նա:

Եզրափակելով կարող եմ ասել՝ Աստված էլ բեթարից ազատի… Եվ ինչպես ռուսներն են ասում՝ ՛՛Опускаемся все ниже и ниже, дальше уже некуда’’

Կարեն Թումանյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 1483 անգամ