«politik.am»-ը գրում է
Ազգային Ժողովի ընտրություններից հետո, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը կրկին անցել է իր հին մարտավարությանը: Հիմա էլ նա ամեն կերպ փորձում է պախարակել վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցներին:
Ամիսներ առաջ մամուլի մի շարք հրապարակումներ եղան այն մասին, որ Նաղդալյանի ամուսինեը գնել է լրատվական կայքերից մեկը, որի միջոցով փորձում է սև քարոզչություն իրականացնել Կարեն Կարապետյանի դեմ:
Այն ժամանակ մամուլի որոշ հրապարակումների համաձայն նրան հրավիրել էին նախագահական նստավայր ու հասկացրել, որ իր նման գործելաոճը այլևս չի ներվի:
Եվ ահա ամիսներ անց, Հերմինե Նաղդալյանը իր ամուսնու տիրապետության տակ գտնվող նույն ռեսուրսով փորձում է անվանարկել Կարեն Կարապետյանին մոտ կանգնած գործիչներին: Իհարկե այս անգամ նա այնքան քաջություն չունի, որպեսզի ուղիղ կերպով Կարեն Կարապետյանին քննադատի ու դա անում է միջնորդավորված:
Հետաքրքիր է այս անգամ նրան դա կներեն, թե ոչ:
Ի վերջո բոլորին է հասկանալի, որ նա թիմի ներսում լարվածություն է ստեղծում: Ամենայն հավանականությամբ նրան այս անգամ կպատժեն ու դժվար թե հայտնվի նորից ԱԺ փոխխոսնակի պաշտոնում:
Այս նյութը դիտել են - 2766 անգամ