«Մենք մնում ենք այս երկրում՝ Սիրիայում». Հարություն Սելիմյան
2016-01-18 12:04:00

«Հայերն այսօրը» նախապես տեղեկացրել էր, որ հունվարի 17-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի Մունշիե, Ազիզիե, Սաատ Ալլա Ջաբրի շրջանները: Հրթիռակոծման արդյունքում վնասներ է կրել նաև Մունշիե շրջանում գտնվող Հայ ավետարանական Էմմանուել եկեղեցին: Բարեբախտաբար մարդկային զոհեր չեն արձանագրվել, սակայն եկեղեցին վնասվել է:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Սիրիայի հայ ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ, վերապատվելի Հարություն Սելիմյանը արաբական հեռուստաըներության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ  եկեղեցին լուրջ վնասներ է կրել. «Հրթիռակոծման արդյունքում հիմնականում վնասվել է եկեղեցու տանիքը, նստարանները: Ճիշտ է, եկեղեցին լուրջ վնասներ է կրել, բայց մենք այն վերանորոգելու ենք,  ինչը նշանակում է, որ մենք մնում ենք այս երկրում: Բարեբախտաբար պայթյունը կատարվել է պատարագից ժամեր անց, ինչի շնորհիվ զոհեր չկան»,-նշել է վերապատվելի Հարություն Սելիմյանը:

Այս նյութը դիտել են - 1904 անգամ