Տխուր ձայնագրություն է. Նախընտրական ժողով «ՍԱՍ» գրուպում (ձայնագրություն) Hayastan24
2017-04-13 10:38:00

«Hayastan24» -ի  ձեռքի տակ է հայտնվել «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը, որտեղ բավականին հետաքրքիր մանրամասներ կան՝ ինչ մեթոդներով է ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանը «աշխատել»:

Ժողովի ընթացքում այն վարողը Արտակ Սարգսյանի համար աշխատելն ու քարոզելը ներկայացնում է յուրաքանչյուր աշխատողի թասիբի գործ, ապա ակնարկում է, թե մարդկանց աշխատանքով ապահովելն էլ այսօր մեծ գործ է: Ձայնագրության մեջ տեղ են գտել կոնկրետ անուններ՝ ցուցակ բերող-կազմողների ու հարակից ատրիբուտների մասով:

Տխուր ձայնագրություն է, որն արտացոլում է նաընտրական ու բուն ընտրական այն արատավոր մեխանիզմը, որի գործադրմամբ այս անգամ էլ կեղծվել են ընտրությունները:

Վայելեք:

Նյութի աղբյուրը`Hayastan24.com

 

Այս նյութը դիտել են - 3708 անգամ