«Խի կարողա թողեմ ուրիշը ծախի. Խոզի գրիպի դեմ դեղն էլ է իմը, սաղ իմնաա» սկզբունքով, - ասում է ժողովրդի հաշվին հարստացած Գամփռը...
2016-01-18 02:08:00

«Նատալի ֆարմ» ընկերության դեղատներում այսօրվանից խոզի գրիպի բուժման համար նախատեսված Տամիֆլյու դեղամիջոցը վաճառքի է հանվել: Դեղորայքային խորհրդատուից Lragir.am-ը տեղեկացավ, որ միայն Երևանում Նատալի Ֆարմի դեղատներում կա Տամիֆլյու և 5-6 այլ դեղատներում: 

Դեղատներում անցկացված մեր հարցումներից պարզ դարձավ, որ «Նատալի ֆարմ»-ի դեղատներում դեղամիջոցը վաճառվում է 11 500 դրամով: Նշենք, որ օրերս առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել էր, որ Տամիֆլյուն շուտով կլինի դեղատներում ու կվաճառվի 11 500 դրամով:

Մյուս դեղատներում, որտեղ դեղամիջոցը կա, ավելի թանկ արժե՝ մոտ 20 հազար դրամ: Ավելին, դեղատներում այսօր կատարած շրջայցի ընթացքում պարզել էինք, որ Նատալի Ֆարմի ցանցից դուրս այլ դեղատներում Տամիֆլյու չկա:


«Նատալի ֆարմ» ընկերությունից ասացին, որ դեղը ներկրվել է, խնդիր չկա, այն արդեն իրենց դեղատներում կա: 

Նշենք, որ «Նատալի ֆարմ»-ը պատկանում է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ):

Հիշեցնենք, որ օրերս առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել էր, որ Տամիֆլյուն շուտով կլինի դեղատներում ու կվաճառվի 11 500 դրամով: Արդյոք գործ ունենք նախարար-պատգամավոր համաձայնեցման հետ:

Հ.Գ Մի խոսքով. ՛՛Խի կարողա թողեմ ուրիշը ծախի. Խոզի գրիպի դեմ դեղն էլ է իմը, սաղ իմնաաաաաա՛՛ սկզբունքով....
Այս նյութը դիտել են - 1966 անգամ