Վերջին օրերին, մի քանի լրատվամիջոցներ հրապարակեցին լուրեր այն մասին, որ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը նշանակվելու է որևէ երկրում Հայաստանի դեսպան: Հրապարակումներում նշվում էր, որ իշխանությունները դժգոհ են Նաղդալյանից և նրան փորձելու են հեռու պահել Հայաստանի ներքին քաղաքական պրոցեսներից:
Իհարկե այս պրակտիկան նորություն չէ մեր երկրում, սակայն կարծում ենք, որ արտաքին քաղաքականությունը վստահել Նաղդալյանի նման կադրերի չափից ավելի է: Նաղդալյանը երկար տարիներ եղել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը: Նաղդալյանի ղեկավարման տարիներին Հայաստանի պատվիրակությունը մի քանի անգամ խայտառակ պարտություն է կրել:
Հերմինե Նաղդալյանն ինքն է մի քանի անգամ ԵԽԽՎ-ում իրեն պահել դիվանագետին ոչ հարիր պահվածքով և ամոթով թողել հայաստանյան պատվիրակաությանը: Նաղդալյանի նման գործունեության արդյունքում Հայաստանի հեղինակությունը միայն վնասվել է միջազգային այդ կարևորագույն հարթակում:
Հիմա շատ կարևոր է, թե որտեղ կնշանակեն Նաղդալյանին դեսպան: Միանգամից պետք է նկատել, որ նա պետք է դեսպան նշանակվի Հայաստանի ոչ բարեկամ երկրում: Կարելի է Նաղդալյանին նշանակել Թուրքիայում Հայաստանի դեսպան: Միևնույնն է այդ երկրի հետ մեր հարաբերությունները առավել վատ չեն կարող լինել և Նաղդալյանի ներկայությունը չի վատացնի մեր հարաբերությունները:
Այս նյութը դիտել են - 7619 անգամ