Միջադեպ՝ Արման Թաթոյանի ասուլիսի ժամանակ. Ակտիվիստները ներս խուժեցին ու գրություն փակցրեցին (Ֆոտաշարք ) Aravot
2017-04-21 00:55:00

«Առավոտ»-ը գրում է.

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ զեկույցով հանդես եկավ:

Ասուլիսի ժամանակ միջադեպ եղավ:

Երբ Արման Թաթոյանը ներկայացնում էր զեկույցը, Մաքսիմ Սարգսյանը եւ մի խումբ ակտիվիստեր մտան ասուլիսի սրահ եւ սկսեցին նրա սեղանին փակցնել գրություններ՝ «ՀՀԿ իրավունքների պաշտպան»:

Փակցված նկարներից մեկում Լեռնիկ Երանոսյանն էր:

 

Նաեւ լուսանկարներ տեղադրվեցին տարբեր ակցիաներից, թե ինչպես են ոստիկաններն իրենց պահել:

Մի պահ ասուլիսում խուճապային անհասկանալի իրավիճակ էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 

Այս նյութը դիտել են - 3128 անգամ