Գաղտնալսումների համաձայն չի բացառվում, որ հենց Յուրի Հակոբյանն է ճակատագրական հարված հասցնողը Hayeli
2017-04-24 22:51:00

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով այսօր տեղի ունեցած դատական հերթական նիստը առանց միջադեպ չանցավ: Խաչատրյանի գործով հունվարից 4-5 դատական նիստ է տեղի ունեցել, դրանք բոլորն էլ ընթանում են ոչ բնականով ընթացքով:

Պաշտպանական կողմը, չարաշահելով իրավունքները, դիմում է ցանկացած քայլի, որպեսզի դատաքննությունը չմեկնարկի, անգամ փորձում է սադրել տուժող կողմին, ճնշումներ է գործադրում նաև գործով վկաների նկատմամբ, նրանց բարեկամները դատերին ներկայանում են  ճիշտ նույն վիճակում, ինչպիսին վեց բարբարոսները Եղիշե Խաչատրյանին սպանելիս՝ հարբած ու թմրանյութի ազդեցության տակ: Այս պայմաններում բնական է, որ նիստերն անհավանական ընթացք կբռնեն:

Դեպքն այս ահասարսուռ տեղի է ունեցել անցած տարվա հուլիսի չորսին: Եղիշե Խաչատրյանին դաժանաբար ծեծելով սպանել են 80-ամյա մոր աչքի առջեւ: Նախաքննական մարմինը պարզել է, որ վեճն առաջացել է մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով:

ԴԱՀԿ աշխատակից Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին և Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:

Սրանք երիտասարդ բարբարոսներն են, որոնք գաղտնալսումների արդյունքում պարզվել է, որ պարբերաբար թմրանյութ են կիրառում: Հանցախմբի հովանավորչությունը, սակայն, միայն ԴԱՀԿ ծառայությամբ չի սահմանափակվում, այդ հովանավորչության թելերը ձգվում են մինչեւ ոստիկանապետի շրջապատը:

Որ տղաները ապահով միջավայրից են, մատնում է նրանց կենսագրությունները, նրանցից չորսը չեն ծառայել բանակում, ազատվել են ինչ-ինչ պատճառներով, բայց զարմանալիորեն առողջ կենսակերպ են վարել՝ համալրելով ոսկե երիտասարդության շարքերը:

Իսկ Յուրի Հակոբյանը, թեև ծառայել է բանակում, սակայն հասցրել է այնտեղ խուլիգանություն կատարել ու դատվել. իհարկե, դատվածությունն արդեն մարվել է:

Գաղտնալսումների համաձայն չի բացառվում, որ հենց Յուրի Հակոբյանն է ճակատագրական հարված հասցնողը, թեպետ նրա փաստաբանը անամոթաբար հայտարարում է իր պաշտպանյալի անմեղության մասին:

Գործով դատավարությունների ընթացքում ամբաստանյալների հարազատները լկտի պահվածք են դրսեւորում. պաշտպանները փորձում են կասկածի տակ դնել նաև ամուսնու սգավոր մոր ցուցմունքները, այնինչ նա հստակ մատնանշել է ամբաստանյալներին, առերեսման ժամանակ ևս: Եւ ահա, այս իրավիճակում ու նման պայմաններում, երբ փորձում են ուժով նվաճել իրավունքը, քար սիրտ է պետք դիմանալու հրոսակախմբի ու նրանց հարազատների լկտիությանը:

Ապրիլի 21-ին, այն պահին, երբ մեղադրող դատախազը հրապարակում էր գործով ամբաստանյալների մեղադրական եզրակացությունը, սպանվածի այրին՝ Փառանձեմ Մեյթիխանյանը, որը դահլիճից դուրս էր եկել այն բանից հետո, երբ մեղադրող դատախազը նկարագրում էր սպանված Եղիշե Խաչատրյանի վնասվածքները, նկարագրում ամբաստանյալների գործողությունները սպանության օրը, դահլիճ վերադառնալով պլաստիկե շշով մոտիկից հարվածեց գործով ամբաստանյալ Յուրի Հակոբյանի դեմքին:

Այդ հարվածը մինչեւ հոգու խորքը վիրավորել է ինչպես մեղադրյալների հարազատներին, այնպես էլ պաշտպաններին, որոնք միաձայն ու անամոթաբար վիրավորանքներ են հնչեցրել այրու հասցեին, ով ըստ ամենայնի կորցրել է հոգեկան հավասարակշռումը մեկ անգամ ևս  լսելով, թե ինչ դաժանությամբ են մարդ կոչվող գազանները ծեծելով սպանել իրենց տեսակին միայն ու միայն մի բանի համար, որ հանդգնել է մեքենայով իրենց ճանապարհին հայտնվել:

Շարունակությունը՝ այստեղ
Այս նյութը դիտել են - 3777 անգամ