Մեկ ամիս առաջ 4news.am լրատվական կայքը գրել էր, որ Լոս Անջելեսի www.usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանը հարցազրույց է տվել haqqin.az կայքին:
Սակայն լրատվական հետաքննության արդյունքում ճշտվել է այն հանգամանքը, որ Գայանե Մանուկյանը հարցազրույց չի տվել ադրբեջանական կայքին:
Վերջինս Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայտ է ներկայացրել ընդդեմ
4news.am լրատվական կայքի դոմեյնի սեփականատեր Լիլիթ Խաչատուրովա Հովակիմյանի:
Գայանե Մանուկյանը Լիլիթ Հովակիմյանին մեղադրում է զրպարտության և վիրավորելու մեջ:
Մեզ հետ զրույցում Գայանե Մանուկյանի փաստաբանը՝ Հարություն Հարությունյանն, առավել մանրամասն ներկայացրել է դատական գործընթացը:
Այս նյութը դիտել են - 12897 անգամ