Երեկվանից համացանցում բուռն քննարկվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Սամվել Ալեքսանյանի եղբորորդի Արտակ Ալեքսանյանի ելույթը` ՀՀԿ քարոզարշավի ժամանակ:
Խոսելով համայնքում իրականացված աշխատանքների մասին` երիտասարդ թաղապետը, մասնավորապես, ասել է. «2014-ին Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի գրասենյակի ջանքերով վերանորոգվեց և բարեկարգվեց մեր Մալաթիայի պուրակ-այգին, որտեղ զարդարվեց գեղեցիկ սիմպոզիումներով»:
Օգտատերերի ուշադրությունը գրավել է «այգին զարդարվեց սիմպոզիումներով» զավեշտալի արտահայտությունը, քանի որ սիմպոզիում նշանակում է` գիտական որևէ թեմայի նվիրված միջազգային խորհրդակցություն, գիտաժողով: Ենթադվում է, որ Ալեքսանյանն ուզում էր ասել` կոմպոզիցիաներով:
Ժողովուրդ ջան, ամեն ինչ համեմատության մեջ է. Սամվել Ալեքսանյանի թաղապետ եղբորորդու ելույթը