«politik.am»-ը գրում է.
Թեեւ ԱԺ ընտրություններից արդեն երեք շաբաթ անցել է, սակայն վիրավորվածներն ու նեղացածները հատկապես Գյումրիում դեռ նոր նոր են սկսել ուշքի գալ:
Ինչպես մեզ հաջողվեց պարզել, ԱԺ չանցած Մարտուն Գրիգորյանը այս օրերին շարունակում է տրտնջալ եւ պատմել իրեն պատուհասած անհաջողության մասին, առիթը բաց չթողնելով, մեղադրելով նաեւ գյումրեցիներին եւ շիրակցիներին եւ համարելով, որ նրանք իրենց թասիբն են վաճառել եւ այլն:
Իհարկե իշխանությունները ամեն դեպքում ինչ որ բան կտան Մարտուն Գրիգորյանին եւ խոսվում է, որ նա կգնա որեւէ նախարարությունում փոխնախարար, սակայն ասում են նաեւ, որ նա չափազանց դժգոհ է «ջահելական» այդ հեռանկարից եւ ավելի յուղոտ պատառի վրա է աչք դրել` ի դեմս Շիրակի մարզպետի աթոռի: Սրան հակառակ ֆիասկո ապրած Սուքիաս Ավետիսյանը կարծես արդեն հաշտվել է իր վիճակի հետ:
Ասում են, որ իշխանություններից նրան եւս հույսեր տվել են եւ նա եւս կմեկնի Երեւան եւ կստանձնի էլի փոխնախարարի պաշտոն: Ասում են, որ նույնիսկ ուրախ է դրա համար:
Ի դեպ նա ապրիլի քսանչորսին Գյումրու օղակաձեւ զբոսայգում տեղի ունեցած հարգանքի տուրքի արարողությանը ներկա եղել է մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ, իսկ Մարտուն Գրիգորյանը, հարուցելով գյումրեցիներից շատերի զարմանքը ներկա չի եղել եւ գնացել է Հերհերի կամ Ջարդի ձոր:
Մի փոքր անվստահ է դարձել մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Շրջանառվում են խոսակցություններ, որ Շիրակի մարզպետի պաշտոնն ամենայն հավանականությամբ կտրվի ԲՀԿ-ին եւ ԲՀԿ-ական մեկը կգա մարզպետ, իսկ Հովսեփ Սիմոնյանը հրաժեշտ կտա պաշտոնին:
Ի դեպ հենց նրա օրոք է, որ Շիրակի մարզպետարանը ներքաշվեց բավական մեծ կոռուպցիոն սկանդալի մեջ. Խոսքը Գյումրու դպրոցներից մեկի տնօրենի մեղադրական նամակի մասին է, ըստ որի Հովսեփ Սիմոնյանի օգնականներից ոմն Արմեն Պետրոսյան վեց միլիոն դրամ է պահանջել այդ տնօրենի վերանշանակումն ապահովելու համար, ինչի մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան:
Հովսեփ Սիմոնյանի կողմից որպես փոխմարզպետ բերված Խաչատուր Վարագյանի եղբոր` Մխիթար Վարագյանի կողմից էլ Արթիկի հայտնի դպրոցը տրվել է օտարերկրյա գործարարին, ինչը աննախադեպ սկանդալ է, քանի որ երբեք նույնիսկ Օսմանյան կայսրության եւ ներկայիս Թուրքիայի օրոք հայի կողմից գործող դպրոցը օտարին չի տրվել բիզնես գործունեություն ծավալելու համար:
Այս նյութը դիտել են - 50902 անգամ