Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսը բանավիճում էին նախագահ Բարաք Օբամայի կառավարման կարևորագույն գործողություններից մեկի՝ արտաքին քաղաքականության առաքելության շուրջ: Երկու թեկնածուները լավատես էին բանտարկյալների փոխանակման և Իրանի միջուկային պայմանագրի ավարտի շուրջ:
Հիլարի Քլինթոնը ասում է,- «36 տարի անց վերջապես մենք մի լավ օր տեսանք և կարծում եմ դեռ շատ լավ օրեր ենք տեսնելու մինչև ամեն ինչ կարգավորվի:
Բեռնի Սանդերսը ասում է,- «Արդյո՞ք պետք է հարաբերությունները կարգավորենք: Այո: Պետ՞ք է այնտեղ դեսպանատուն բացենք: Ոչ»:
Բրուքինգսի հաստատությունից Ջոն Հուդոքը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում խոսում է նախագահական ընտրարշավի ազդեցության մասին:
Ջոն Հուդոքը ասում է,- «Կարծում եմ, որ արտաքին քաղաքականության շուրջ զրույցի ծավալումը դրական է Հիլարի Քլինթոնի համար: Նա ակնհայտորեն ամենափորձառուն է այս հարցի շուրջ և հեշտությանբ խոսում է այս խնդիրների և դրանց բարդությունների մասին»:
Ըստ վիճակագրական տվյալների, Քլինթոնն ու Սանդերսը ձայների թվով շատ մոտ են, սակայն նրանց տարբերությունը նկատելի է, երբ շոշափվում են զենքի և առողջապահության թեմաները:
Մերիլենդի նախկին նահանգապետ Մարթին Օմալին, ով ձայների թվով զգալիորեն զիջում է Քլինթոնին և Սանդերսին, բանավեճի ընթացքում արտահայտվելու բավարար ժամանակ չէր ստանում:
Օմալին ասում է,- «Չենք կարող անընդհատ անցյալի մասին խոսել, հայտարարելով, թե բոլորը թշնամի են»:
Թերևս համացանցում քննարկումների թեմա են դարձել Վլադիմիր Պուտինի հետ համագործակցելու մտադրության վերաբերյալ Քլինթոնի հայտարարությունը և նախկին նախագահ Բիլլ Քլինթոնի սխալները Հիլարի Քլինթոնի դեմ Սանդերսի կողմից չօգտագործելու որոշումը:
Սա Դեմոկրատական կուսակցության վերջին նախագահական բանավեճն էր, նախքան Այովա նահանգում փետրվարի մեկին կայանալիք ընտրաժողովը:
Այս նյութը դիտել են - 1414 անգամ