ԱՄՆ-ում զարգանում է տիեզերագնաց մասնավոր հրթիռների ոլորտը
2016-01-19 09:20:00

Միացյալ Նահանգներում հերթական թռիչքն է կատարել Տեսլա եւ SpaceX ընկերությունների սեփականատեր Էլոն Մասքի՝ առաջին մասնավոր անօդաչու տիեզերական հրթիռը:

Հրթիռը հաջողությամբ ուղեծիր հասցրեց 180 միլիոն դոլար արժողությամբ կլիմայի փոփոխություններին հետեւող արբանյակը: Հրթիռը նախատեսված է եղել բազմակի օգտագործման համար, սակայն, վայրէջք կատարելիս այն պայթել է: Մասնագետների հաղորդմամբ, վայրէջքի ժամանակ վնասվել էր հրթիռի այսպես ասած, «ոտքերից» մեկը, որի արդյունքում այն կորցրել է կայունությունն ու վայր ընկել:

Ավելի վաղ, դեկտեմբերին, SpaceX ընկերությանը հաջողվել էր նույն հրթիռը վայր իջեցնել առանց միջադեպերի: Էլոն Մասքին հաջողվել է ապացուցել, որ մասնավոր ընկերությունները կարող են հաջողությունների հասնել նույնիսկ տիեզերքի ոլորտում:

Այս նյութը դիտել են - 1613 անգամ