– Ի՞նչ փուլում է գտնվում Սիրանույշ Պապյանն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի դատական գործը, ինչ զարգացումներ են եղել։
– Դատարանը նախնական դատական նիստ է նշանակել 17.05.2017թ․ ժամը 16.00-ին: Նախորդ դատական նիստը, որ նշանակված էր սույն թվականի մարտի 30-ին, հետաձգվել է նախագահող դատավորի հերթապահության մեջ գտնվելու պատճառով:
Դատարանը նախորդ դատական նիստը նշանակել էր ապացույցներ ներկայացնելու սահմանված ժամկետ տրամադրելու համար: Ընդհանուր առմամբ կայացվել է թվով 5 նախնական դատական նիստեր, որոնց քանակությունը, դատական նիստերի հետաձգումները, Պատասխանող կողմի դատավարական վարքագիծը հնարավորություն են տալիս արձանագրել, որ առկա է ողջամիտ կասկած, որ իրականում դատական նիստերը հետաձգվում են գործը մոռացության մատնելու համար: Անձի արժանապատվության պաշտպանության վերաբերյալ դատական գործերի նմանօրինակ ձգձգումները նորմալ երևույթ չի կարող համարվել: Դատական գործով երկարատև ձգձգումները մտահոգություն են առաջացնում Հայցվոր կողմի մոտ։ Իրավունքների խախտումները շարունակվում են այնքան ժամանակ, մինչև հրապարակային դատաքննության արդյունքում չի բավարարվել Սիրանույշ Պապյանի արդարացի պահանջը, և քանի դեռ Պատասխանողը ներողություն չի հայցել Սիրանույշ Պապյանից, Սիրանույշ Պապյանի արժանապատվությունը շարունակվում է խախտված մնալ։ Այստեղ մենք իրավացիորեն կարող ենք պնդել, որ արդեն իսկ խախտվել է Սիրանույշ Պապյանի ողջամիտ ժամկետներում դատարանում արդարացի քննության իրավունքը, և այս գործը վաղուց պետք էր իր հանգուցալուծումը գտած լիներ արդարադատության ասպարեզում։
– Կխնդրենք մի փոքր ներկայացնեք գործի նյութաիրավական մասը և վեճի էությունը։
– Դատական գործով ներկայացվել է երեք պահանջ: Առաջին պահանջը վերաբերում է արատավորող արտահայտության համար ներողություն խնդրելուն, որի ներողության ձևաչափը Հայցվոր կողմը դատարան է ներկայացրել: Երկրորդ պահանջը վերաբերում է գենդերային խտրականության հիմքով խտրականության փաստը հաստատելու մասին, քանի որ Հայցվոր կողմը գտնում է, որ Պատասխանողը թիրախավորելով Հայցվորի սեռը վիրավորել է Հայցվորին, վիրավորանքը պայմանավորված է Հայցվորի սեռով: Երրորդ պահանջը վերաբերում է Հայցվորի ազատ խոսքի միջամտությանը, քանի որ ըստ Հայցվորի, Պատասխանողը ուղղակի դիտավորությամբ վիրավորել է՝ սահմանափակելով Հայցվորի մասնագիտական գործունեությունը: Տեսանյութից ակնհայտ է, որ վիրավորանքը տեղի է ունեցել Հայցվորի մասնագիտական պարտականությունները կատարելիս, իսկ վիրավորանքը պայմանավորված է հենց այդ գործունեության ընթացքում՝ պետական պաշտոնատար անձի կողմից այն չեզոքացնելու համար:
– Ինչո՞վ է այս գործը տարբերվում մնացած այլ նմանատիպ գործերից:
– Այս գործը հիմնականում առանձնանում է Հայցվորի և Պատասխանողի մասնագիտական և պաշտոնական կարգավիճակներով: Այս գործում մեկ կողմը հանդես է գալիս որպես իր մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրող, իսկ մյուս կողմում հանդես է գալիս պաշտոնատար անձ: Ընդ որում, վեճը ծագել է երկու անձանց իրենց աշխատանքային պարտականությունների ընթացքում, իրավունքների սահմանափակումը ամբողջապես պայմանավորված է Հայցվորի մասնագիտական գործունեության ընթացքում Պատասխանողի կողմից ղեկավարվող մարմնի վերաբերյալ «ոչ ցանկալի» հարցերի արդյունքում Պատասխանողի բացասական վերաբերմունքով: Համացանցում առկա տեսանյութում հստակ երևում է Պատասխանողի՝ լրագրողների հարցերի պատասխանների բացասական բովանդակությունը, որի ընթացքում առկա է այլ արտահայտություններ լրագրողների հասցեին: Այդ ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայցվորին հասցված վիրավորանքը հիմնականում պայմանավորված է վերջինիս լրագրող լինելու, ինչպես նաև «ոչ ցանկալի» հարցեր տալու հանգամանքներով: ՀՀ Սահմանադրական դատարանը դեռևս 2011թ իր ՍԴՈ-997 որոշման մեջ անդրադառնալով քաղաքական գործիչների դեմ ուղղված քննադատության սահմաններին, նշել է, որ «Հասարակական և քաղաքական (հանրային) գործիչների դեմ ուղղված քննադատության սահմաններն առավել լայն են, քան մասնավոր անձանց դեպքում: Ի տարբերություն վերջինների` հասարակական և քաղաքական գործիչների գործունեությունն ավելի հրապարակային է, ուստի ավելի մեծ հանդուրժողականություն է պահանջում»:
– Ի՚՞նչ դատավարական դիրք է բռնել Պատասխանող կողմը, ինչ հնարավոր նպատակ է հետապնդում:
– Պատասխանող կողմը շարունակում է պնդել այն դիրքորոշումը, որը կար մինչ դատական գործընթացը։ Ոստիկանության պաշտոնական կայքը միջադեպից մի քանի օր անց տարածել էր հայտարարություն, որտեղ նշել էր, որ Սիրանույշ Պապյանի նկատմամբ Վլադիմիր Գասպարյանի արտահայտությունը ‹‹համաչափ պատասխան էր››, քանի որ լրագրողը ‹‹սադրիչ›› հարցեր էր տալիս։ Պատասխանող կողմը դատարանում շարունակեց պնդել այն, ըստ էության, այն համարելով իրավունքների պաշտպանության միջոց։
– Ինչո՞ւ է Պատասխանողը այդպիսի մարտավորություն ընտրել, որն է վերջինիս օգուտը և հնարավոր է, որ այն ունենա հակառակ ազդեցություն:
– Հայցվորի որ հիմնարար երաշխիքներն են խախտվել, ինչպիսի դիրքորոշում ունի միջազգային հանրությունը նմանատիպ դեպքերի առնչությամբ:
– Նախ, Պատասխանողի կողմից անտեսվել է Հայցվորի ՀՀ Սահմանադրության 3-րդ և 23-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքը՝ Հայցվորի արժանապատվության անքակտելիությունը։ Խախտվել է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված խտրականության արգելքի սկզբունքը։ Պատասխանողի կողմից Հայցվորի իրավունքների միջամտությամբ խախտվել է Հայցվորի մասնագիտական գործունեությունը ազատորեն իրականացնելու իրավունքը՝ տեղեկություններ փնտրելու և տարածելու ազատությունը։ Պատասխանողի կողմից Հայցվորի իրավունքների խախտման արդյունքում շահագրգիռ է նաև հանրությունը, քանի որ այն տեղեկատվությունը, որը Հայցվորը ցանկանում էր ստանալ միջադեպի ժամանակ և փոխանցել հանրությանը, հանրային հետաքրքրության շրջանակների մեջ է։ Անխոս, ոստիկանության աշխատանքը հասարակության ուշադրության կենտրոնում է։
– Ի՞նչ դիրքորոշում է հայտնել հայ հասարակությունը տեղի ունեցած դեպքի վերաբերյալ:
– Դատական գործում առկա է բազմաթիվ անձանց կողմից Պատասխանողի գործողությունները դատապարտող հայտարարություններ։ Այդ անձինք հասարակության անդամներ են, որոնք նշում են կնոջը, լրագրողին վիրավորելու անթույլատրելիության մասին։ Այդ անձինք այն հազարավոր անձանցից են, որոնք համոզված են, որ արտահայտությունը վիրավորական է, և Պատասխանողը հրապարակային պետք է ներողություն խնդրի Սիրանույշ Պապյանից։
Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը Տիգրան Աթանեսյանը այլևս չի ներկայացնի ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի շահերը։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ գործին այդ հանգամանքը:
Այս նյութը դիտել են - 14631 անգամ