Ամերիկան տոնում է Մարտին Լյութեր Քինգի հիշատակի օրը
2016-01-19 09:30:00

Միացյալ Նահանգները տոնում է Մարտին Լյութեր Քինգի հիշատակի օրը, ով սպանվել էր 1968 թվականի ապրիլի 4-ին: Քինգը հասարակական եւ քաղաքացիական գործիչ էր, որի գաղափարն էր՝ խաղաղ ճանապարհով հասնել բոլոր մարդկանց քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը: Նոբելյան մրցանակակիր Քինգի օրը Միացյալ Նահանգներում դաշնային տոն է հայտարարվել 1986-ին: Թեքսաս նահանգի դպրոցականները Քինգի հիշատակին ելույթներ էին պատրաստել՝ փորձելով կռահել, թե ինչ կասեր Մարտին Լյութեր Քինգը, եթե մասնակցեր նախընտրական արշավին այս օրերին:

«Մենք հույսի ազգ եւ հնարավորությունների երկիր ենք», - կասեր Քինգը Քայլ Մոսլիի կարծիքով:

«Մարդիկ միմյանց ատում են, որովհետեւ վախենում են, նրանք վախենում են, որովհետեւ չեն ճանաչում միմյանց, նրանք չեն ճանաչում միմյանց, որովհետեւ չեն հաղորդակցվում, եւ չեն հաղորդակցվում, որովհետեւ հեռացել են միմյանցից», - Քինգի փոխարեն հայտարարում է Ռիչարդ Էսպինոզա-Գարսիան:

Երբ երեխաներին հարցրել են, թե իրենց կողմից Մարտին Լյութեր Քինգին ինչ կասեին, պատասխանը միանշանակ էր՝ «շնորհակալություն՝ աշխարհն ավելի լավ տեղ դարձնելու համար»:

Այս նյութը դիտել են - 1404 անգամ