Ո՞վ կփոխարինի Յուրի Վարդանյանին. «Հրապարակ»
2017-05-04 21:46:00

ՀՀ դիվանագիտական կորպուսում կադրային տեղաշարժեր են սպասվում: «Հրապարակ»-ի աղբյուրի փոխանցմամբ` քննարկվում է Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը։

Չնայած շրջանառվում է Հերմինե Նաղդալյանի անունը, սակայն, «Հրապարակ»-ի տեղեկություններով, նա հրաժարվել է առաջարկից, այժմ քննարկվում է «Կովկաս» ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ Սերգեյ Մինասյանի հարցը՝ քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու:

«Իսկ ի՞նչ է անելու Յուրի Վարդանյանը. կանչեցիք Ամերիկայից, բերեցիք Հայաստան՝ սպորտի նախարար, հետո ուղարկեցիք Վրաստան»,- հարցրինք մենք։ «Նախ 10 տարի բավականին լուրջ, սոլիդ պաշտոնների է եղել Յուրան, եւ, ապա, իր մասով որոշում այս պահին չկա»:

Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոնն առողջական լուրջ խնդիրներ էլ ունի։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

Այս նյութը դիտել են - 2157 անգամ