«ՄԱՉԱՆԵՆՑ» ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՄՈԽՐՈՏԸ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ
2017-05-05 15:53:00

Մեր օրերում երեխաներին մատուցվում է ժամանցի ու գիտելիքի մեծ տեսականի: Թատրոնն այս շքերթում, կարծես, մղվել է երկրորդ պլան: Մինչդեռ այն երեխայի համար պետք է լինի կյանքի դպրոց, հոգևոր և մշակութային կյանքի ուղի, տեղեկատվության աղբյուր: Ահա այս նպատակին է ուղղված Էջմիածնում գործող Մաչանենց թատրոնի գործունեությունը: Օրերս թատրոնը հանդիսատեսին ներկայացրեց հերթական ներկայացումը՝ «Մոխրոտը»:

Ներկայացման բեմադրիչ Վարդան Եփրեմյանը տասը տարի առաջ, առաջին անգամ բեմ է բարձրացել նույն ներկայացմամբ՝ կերտելով արքայազնի դերը: Այսօր, առաջին անգամ որպես բեմադրիչ հանդես եկավ կրկին «Մոխրոտը» ներկայացմամբ՝ նոր եւ ժամանակակից մոտեցմամբ: 
Ներկայացման առաջնախաղին պատվավոր հյուր էր թատրոնի աջակից Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Քաղաքապետն ընդգծեն թատրոնի կարեւորությունը քաղաքի կյանքում, եւս մեկ անգամ ընդգծելով, որ քաղաքապետարանը շարունակելու է աջակցել «Մաչանենց» թատրոնի գործունեության: 
Ներկայցումը մեծ հիացմունքով ու սիրով ընդունվեց ոչ միայն մանուկների կողմից: Շնորհավորելով ներկայացման մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնելով հանդիսատեսից եւ հովանավորներից, «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ի հիմնագիր նախագահ Գրիգոր Բաբախանյանն ընդգծեց, որ թատրոնի գործունեության համար կարեւոր է յուրաքանչյուրի աջակցությունը, որպեսզի թատրոնը շարունակի հիացնել, գրավել ու հուզել հանդիսատեսին:


Այս նյութը դիտել են - 77124 անգամ