Իշխանությունները որոշել են վարձահատույց լինել ՀՀՇ նախկին անդամ Ալիկ Արզումանյանին:
Վերջին հինգ տարիների ընթացքում, երբ նա ԱԺ պատգամավոր էր բավական ակտիվ պաշտպանում էր իշխանության տեսակետը և տարբեր քննարկումների ընթացքում աջակցում իշխանական գործիչներին:
Հիմա, երբ նա այլևս Ազգային Ժողովի պատգամավոր չէ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է նրան անգործ չթողել ու մոտ ժամանակներս նա կնշանակվի ՀՀ դեսպան երկրներից մեկում: Նա գուցե համատեղության կարգով միջազգային կառույցներից մեկում ևս Հայաստանի ներկայացուցիչը լինի:
Ի դեպ պետք է նկատել, որ Ալիկ Արզումանյանը դիվանագիտական փորձ ունի: Նա ժամանակին եղել է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը և ՀՀ Արտաքին գործերի նախարար:
Այս նյութը դիտել են - 2995 անգամ