Ի՞նչ «աղբ» է հավաքելու Վլադիմիր Գասպարյանը 1in2017-05-09 13:21:00
Անդրադառնալով վարչապետի՝ «Մաքուր Հայաստան» ծրագրում ոստիկանության ներգրավմանը և աղբի հավաքման գործում ոստիկանության կողմից միջոցառումների իրականացմանը՝ Վլադիմիր Գասպարյանն այսօր լրագրողներին ասել է. «Այնքան աղբ կա մեր երկրում, պետք է հավաքենք»:
Ոստիկանապետի պատասխանն, ինչպես միշտ, բազմանշանակ է եղել և ավելի շատ նոր հարցեր է ծնել: Նախ՝ Գասպարյանը լակոնիկ պատասխանով, ըստ էության, հասկացրել է, որ ինքն այն կալիբրի պաշտոնյա չէ, ով պետք է զբաղվի վարչապետի նշած աղբահանությամբ: Մյուս կողմից՝ կարելի է հասկանալ նաև, որ Կարեն Կարապետյանը, գոնե առայժմ, չունի այն համակարգային «քաշը», որ կարողանա ինչ-որ բան հանձնարարել Վովա Գասպարյանին: Մեծ հաշվով այդ «քաշը» Կարեն Կարապետյանը չի կարող ունենալ առնվազն մեկ տարի, քանի իշխանության գլխին է Սերժ Սարգսյանը: Սա շատ լավ հասկանում է Գասպարյանը և ակնարկում է, որ Կարապետյանի հանձնարարականներին լուրջ կվերաբերվի, եթե վերջինս առաջինը լինի համակարգում կամ գոնե դրա ներսում ունենա համարժեք ազդեցություն:
Վլադիմիր Գասպարյանն էական, առանցքային նշանակություն ունի Սերժ Սարգսյանի համար, որովհետև անցած տարիներին վերացրել է այն խոչընդոտները, որոնք կանգնած են եղել նրա իշխանության վերարտադրության ճանապարհին: Ոստիկանապետը զբաղված է եղել ներհամակարգային «աղբահանությամբ»՝ կոտրելով Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի դիմադրությունը, կանխելով Լևոն Տեր-Պետրոսյանի ձևակերպմամբ` «բուրժուադեմոկրատական» հեղափոխությունը, իսկ իրականում՝ քրեաօլիգարխիկ հեղաշրջումը: Աբրահամյանը հիմա իշխանության մեջ չէ, Գագիկ Ծառուկյանը քաղաքական «ռեստարտից» հետո «ճշտվում» է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի, այլ հենց Սարգսյանի հետ, սակայն Վլադիմիր Գասպարյանի «առաքելությունն» առայժմ ավարտված չէ, որովհետև ավարտված չէ նաև Սերժ Սարգսյանի քաղաքական «պարտիան». այն, ընդհանուր առմամբ, հաղթական է, սակայն խաղատախտակի վրա դեռ կան խանգարող ֆիգուրներ, որոնք Գասպարյանի աչքին կարող են «աղբ» երևալ:
Շարունակությունը՝ այստեղ
Այս նյութը դիտել են - 15040 անգամ