Այսօր մայիսի 9-ի առթիվ «Հաղթանակի» զբոսայգում էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախագահն իրեն երկար ժամանակ է հնարավորություն տվել աշխատելու՝ 60 տարի․ «Նոր կառավարությունում իհարկե լինելու եմ, ես ասել եմ՝ 60 տարով եմ եկել, հաշտվեք այդ մտքի հետ»։
Դիտարկմանը՝ վարչապետը հրահանգեց ոստիկաններին աղբը հավաքել, ոստիկանապետը պատասխանեց՝ էնքան աղբ կա մեր երկրում հավաքելու։ Հարցին՝ իշխանության մեջ էլ աղբ կա՞, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց․ «Աղբ ամեն տեղ էլ լինում է»։
Քիչ ավելի ուշ լրագրողները կրկին մոտեցան ոստիկանապետին։ Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում Սեյրան Օհանյանի գործունեությանը, պատասխանեց՝ լավ չեմ վերաբերվում։ -Ինչո՞ւ։ Սա, թողեք երկու սպաների միջեւ։
-Ձեր հարաբերությունները վատթարացե՞լ են այն ժամանակ, երբ նա իշխանության դեմ դուրս եկավ։
-Ի՞նչ է նշանակում վատթարացել։ Ես չեմ կարծում, որ նա իշխանության դեմ դուրս եկավ, ինքը դուրս եկավ քարոզարշավի։ Իսկ քարոզարշավի ժամանակ թույլ են տրվում սխալներ։
-Ո՞րն էր նրա սխալը։
-«Սասնա ծռերին» հերոսներ անվանելը։ Սպան իրավունք չունի սպային սպանողին հերոս անվանել։
-Ձեր կարծիքը այդ բանից հետո փոխվե՞ց։
-Այդ թվում նաեւ, այո՛։ Իսկ երբ լրագրողները նրան կրկին փորձեցին հարց տալ, Վլադիմիր Գասպարյանը արտաբերեց իր սիրելի բառը՝ չքվեք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 5730 անգամ