Դեռ երեկ, Հաղթանակի զբոսայգում ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը ինքնավստահ պարծենում էր լրագրողների առաջ, որ ինքը դեռ 60 տարի պաշտոնավարելու է, որ Սերժ Սարգսյանն է դա իրեն թույլ տվել ու նա բավականին քամահրանքով էր արտահայտվեց վարչապետ Կարեն Կարապետյանի մասին լրագրողների հարցերին:
Մասնավորապես, վարչապետի աղբի վերաբերյալ հանձնարարականի առիթով Գասպարյանը հակադարձեց, թե աղբ կա ամենուր, այդ թվում իշխանության մեջ: Իսկ այսօր Գասպարյանի ղեկավարած կառույցից ամենայն մանրամասնությամբ հաշվետվություն են ներկայացնում վարչապետի հանձնարարականի առիթով ու ներկայացնում, թե ինչպիսի եռանդով են կատարել վարչապետի հանձնարարականը ու բռնել աղբ թափողներին:
Ասես Հայաստանում ոստիկանությունը բոլոր պարերը պարել էր, կատարել օրենքով իրենց վերապահված առանցքային գործառույթները եւ մնացել էին չթույլատրված վայրերում աղբ թափողներին բռնելը:
Կառավարության ապրիլի 20-ի նիստում Դիմելով Վլադիմիր Գասպարյանին վարչապետն ասել էր. «Պարոն Գասպարյան, խնդրում ենք ձեզանից՝ այսօր չունենալով տույժ տուգանք, ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումները…, ոնց պատկերացնում են… բռնում ենք, ասում ենք՝ լսի, հավաքի՝ գնա»:
Վլադիմիր Գասպարյանն էլ հիշեցրել էր, որ վարչական իրավախախտում է աղբ թափելը եւ մինչեւ 300 հազար դրամ տուգանք է նախատեսված: Եւ ահա, այսօր ՈՍ լրատվականի տարածած հաղորդագրությունից իմանում ենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ հանրապետության տարածքում չսահմանված, չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելու դեպքերը բացառելու նպատակով:
Շարունակությունը՝ այստեղ