«Հրապարակ»-ը գրում է.
Իմացա, որ այսօր հրազենային վիրավորում ստացած զինծառայող Գագիկ Առուշի Մեսրոպյանը Գորիսի շրջանի Տեղ գյուղից է։
Նա տան միակ ճրագն էր։
Հայրը մահացել է, որովհետև սրտի վիրահատության համար փող չունեին, մոր միակ լույսը Գագիկն էր։
Մոր ընտանիքը Գագիկն էր։
Իսկ նա․․․ Ահա թե ինչ է պատմում, ինչպես է կսկծում գյուղի բնակչուհին․ Մարո Քարամյան Գագիկ Առուշի Մեսրոպյան... Սյունիք...Տեղ ...
հայրը որդուն չի հասցրել բանակ ճանապարհել...մայրը...նա, ամեն րոպե կյանքը լսելիք դարձրած, սպասել է որդու զանգին...Նա մենակ է սպասել իր մեկուճարին, իր օջախի միակ և անփոխարինելի մարդուն...իր միամորիկ ժառանգին...իր խելացի, սիրելի, համեստ, լրջախոհ և լուսավոր որդուն...մոր սիրտը անսփոփելի ցավ ունի...մի ցավակցեք որդեկորույս մայրերին...մայրական ցավն անդարմանելի է..նրա բալասանը երկինքներում հանդիպելն է...կյանքը...այն սգավոր մոր համար այլևս դաժան ծաղր է...նա աշխարհի հետ կապող ոչ մի հույս չունի...նա այլևս մայր չէ...նա Մայր-Հայրենիք է...
Մեր գյուղից` Տեղ, մի հրաշալի , անկրկնելի երիտասարդ է..․ հայր չունի.. միայն մայր ունի ..քույր, եղբայր չունի....սոցիալապես անապահով, քիչ է ասել` անապահով ընտանիք է...ահավոր վիճակ է։
Ամբողջ գյուղը ցնցված է. շատ խելոք, կազմակերպված, չգիտեմ. մի արտակարգ տղա էր, հազար ափսոս... իսկ մայրը...
Հայրը մահացել է, սիրտն էր. վիրահատության համար փող չունեին..
Մայրը չի աշխատում, հայրը հիվանդ էր, ահավոր կարիքի մեջ էին...պատվավոր , գրագետ մարդիկ են ..տղան Գորիսի համալսարանում էր սովորում, չգիտեմ նույնիսկ` ինչպես էին վճարը տալիս..․ Հիմա բառերն այնպես մեղսոտ են...և արճճի պես ծանր...դավադիր..
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 10-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ Գ.Մեսրոպյանը վնասվածքն ստացել է՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Հասմիկ Բաբաջանյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 1660 անգամ