« Politik.am» -ը գրում է
Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում՚» հաղորդաշարի նկարահանող խումբը: Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան:
Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը:
Այս մասին տեղեկացնում են Շանթ հեռուստաընկերությունից:
Այս նյութը դիտել են - 2633 անգամ