Այսօր՝ մայիսի 11-ին, Վանաձոր քաղաքի Ղևոնդ Ալիշանի թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Մեսրոպյան ղողանջներ» խորագրով այբբենարանին նվիրված միջոցառում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառման մտահաղացումը պատկանում էր դասարանի դասվար Արմինե Մարտիրոսյանին:
Աշակերտների կողմից հնչեցին հայոց այբուբենին նվիրված բանաստեղծություններ, երգեր, ցուցադրվեցին նաև գեղեցիկ պարեր և բեմադրություն: Մի փոքր թախիծով, բայց մեծ ուրախությամբ, որ սովորեցին Մեսրոպյան այբուբենը, դարձան տառաճանաչ` աշակերտները հրաժեշտ տվեցին այբբենարանին: Միջոցառման վերջում դասվար Ա. Մարտիրոսյանը աշակերտներին հանձնեց վկայականներ, իսկ դպրոցի տնօրեն Գարեգին Քարհանյանը` գրագիտության վկայականներ:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Այս նյութը դիտել են - 18655 անգամ