Ոստիկանություն եմ գնում, ծեծում են, գցում դուրս. 6 տարի առաջ անհետ կորածի մայր 1in 2017-05-11 21:58:00
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողների թվում էր նաև Սյունիքից Երևան եկած Էմմա Հարությունյանը՝ 6 տարի առաջ անհետ կորած 30-ամյա Արա Խաչատրյանի մայրը: Դիմելով ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին՝ տիկին Էմման հետաքրքրվեց. «Մի տարի առաջ դիմել եմ Ձեզ, ի՞նչ եք արել, ի՞նչ առաջընթաց կա»: Ի Պատասխան՝ ՄԻՊ-ը նշեց, որ համապատասխան քայլեր են ձեռնարկվել և հրավիրեց աշխատասենյակ քննարկման: Անհետ կորածի մայրը դժգոհեց. «Ո՞ւր է իմ տղան: Պաշտպանի՛ր իմ իրավունքը, ոստիկանություն եմ գնում, ծեծում են, գցում դուրս: Ո՞վ է պատասխան տալու: Վովա Գասպարյանի տակ եթե կեղտ չկա, ինչո՞ւ չի ինձ ընդունում, 6 տարի է իմ երեխան չկա, մի գրչի հարվածով գրել են «անհետ կորած»: Իմ տղան անհետ չի կորել, իմ աչքի առաջ են իմ երեխային տարել, փողի ուժով գրել են «անհետ կորած»… Վովա Գասպարյանն ի՞նչ խղճով ա եկեղեցի մտնում: Ուր ա՞ իմ տղան: Հանցագործը Մոսկվայում իրա համար ապրում ա, ես ընկած Երևանի փողոցներում… ո՞ր մեղքի համար, մի անգամ էլ ձեր օրենքը ինձ նմանի համար թող աշխատի…»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ո՞ւր ա իմ տղան, Վովան եկեղեցի ի՞նչ խղճով ա մտնում. «անհետ կորածի» մայրը՝ ՄԻՊ-ին