«Հայելի»-ն գրում է
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Լամբադա կամրջի մոտից մայիսի 12-ին տեղի ունեցավ «Ելք» դաշինքի երթը` նվիրված ընտրակաշառքների դեմ պայքարին: Երթն անցավ Կոմիտասի և Բաղրամյան պողոտաներով դեպի Կենտրոնանական ընտրական հանձնաժողովի շենքը:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ընտրողներին քվեարկել ըստ իրենց խղճի և հրաժարվել ընտրակաշառքից:
Այնուհետև լրագրողների հետ զրույցում նա նշեց, թե ապացույց ունի, որ ոստիկանությունը զբաղվում է Տարոն Մարգարյանի համար ձայներ հավաքելով:
Նա անդրադարձավ նաև ՊՊԾ գնդի անդամների անուններով ցուցակին` հայտարարելով, թե նման հրահանգ կարող էր տալ միայն Վլադիմիր Գասպարյանը. «Բացի Վլադիմիր Գասպարյանից, նման հրահանգ ոչ ոք չէր կարող տալ»:
Այս նյութը դիտել են - 3772 անգամ