Լավ Հայաստան ունենալու ամենակարճ ճանապարհը կրթությունն է. Դավիթ Սեդրակյան (տեսանյութ) Newsbook
2017-05-12 10:33:00

Ավելի լավ Հայաստան ունենալու համար ամենակարճ ճանապարհը կրթությունն է: Ահա այս կարգախոսով արդեն երկրորդ տարին է` «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռությամբ իրականացվում է «Էրեբունի առաջադեմ դպրոցականների բարձրագույն կրթության խրախուսական» մրցույթը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի աշակերտերներն իրենց գիտելիքներով են մրցում:

Հաղթողները վերջում ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր են ստանում: Մրցույթն անցկացվում է մեկ օր՝ երեք քննափուլով: Ստուգվում են հայոց լեզվի, պատմության և մաթեմատիկայի գիտելիքները: «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Հայրապետյանի խոսքով՝ աշակերտների ակտիվությունն ու հետաքրքությունը թե՛ նախորդ, և թե՛ այս տարի բավականին մեծ է:

Եռօրյա աշխատանքներից հետո ամփոփված մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են: Հաղթողները երեքն են, առաջին մրցանակակիրը թիվ 17 դպրոցն է ներկայացնում՝ Մելինե Հակոբյանն է: Վերջում հավելենք, որ մրցույթի նախաձեռնողները խոստանում են, որ հաջորդ տարի ծրագիրը ընդլայնելու է աշխարհագրությունը: Այն ընդգրկելու է ողջ Երևանը:

Մանրամասները` տեսանյութում: 


Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Այս նյութը դիտել են - 5221 անգամ