Գրողին չարժևորող երկիրը բարոյական ճգնաժամի մեջ է.Վրեժ Սարուխանյան2017-05-17 10:19:00
Ախր էդ անտեր Սովետի ժամանակ գոնե վաստակած գրողներին մեծարել գիտեին, գնահատում էին, ժողովուրդը ճանաչում էր (կարոտախտ չունեմ)... Ամենաբարձր աստիճանավորները ներկա էին լինում, հեռուստատեսությունը, ռադիոն ու մամուլը ժողովրդի զավակ պոետին արժևորում էին, զորակցում... Ճշմարիտ պոետի հոբելյանը ժողովրդի համար մշակութային երևույթ էր...
Էսօր մեր տաղանդավոր ու վաստակած բանաստեղծ Գագիկ Դավթյանի 70–ամյակն էր... Ներկա էին նրա պոեզիայի երկրպագուները...
Իսկ ու՞ր էին այն աստիճանավորները, ովքեր պոետների մասին հիշում են միայն բաժակաճառերի կամ էլ իրենց անհրաժեշտ պահերին, ու՞ր են պետական պարգևները...
Ի դեպ, ամոթի ալիքն անցավ մարմնովս, երբ տեսա, որ ներկա էին տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչներ՝ իրենց ուղերձներով... Գագիկ Դավթյանը հրաշալի թարգմանել է վրացական, լեհական, բուլղարական, լեհական և այլ ժողովրդների պոեզիան, արժանացել նրանց պատվավոր պարգևներին, դարձել մշակութային կամուրջ...
Գրողին չարժևորող երկիրը բարոյական ճգնաժամի մեջ է...
Եվ միշտ հիշեք, որ մի պոետը մի զորագունդ է:
Վրեժ Սարուխանյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 29809 անգամ