Ներկայումս հարկային մարմնում հաշվառված են բազմաթիվ կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր (այսուհետ՝ հարկ վճարողներ), որոնք չեն գործում, սակայն պետական գրանցումից (հաշվառումից) դուրս չեն եկել: Դրանց թվին են պատկանում այն կազմակերպությունները, որոնք, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, չեն վերագրանցվել, որոնց հիմնադիր կազմակերպությունները լուծարված են և այլն: Նշվածի հետևանքով հարկային մարմնի և ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական բազաներն ուռճացած են, որն էլ դժվարացնում է էլեկրոնային համակարգերի աշխատանքները: Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել լուծարել (պետական հաշվառումից հանել) փաստացի չգործող հարկ վճարողներին:
Այս նպատակով պետական եկամուտների կոմիտեն կառավարության հաստատմանն է ներկայացրել համապատասխան որոշման նախագիծ, որով փաստացի առաջարկվում է մաքրել հարկային ցուցակները:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի չգործող լինելու հիմնական ցուցանիշը հարկային մարմին հարկային հաշվետվություններ չներկայացնելն է, նախատեսված գործընթացն իրականացնելու նպատակով հարկային մարմինը պետք է կազմի և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը ներկայացնի լուծարման (պետական հաշվառումից հանման) ենթակա հարկ վճարողների ցանկերը: Ռեգիստր կնարկայացվի նաև ցանկերում ներառված հարկ վճարողների` հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը:
ՊԵԿ-ի կողմից կառավարություն ներկայացրած որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե ակնկալվում է, որ հիշյալ գործընթացի արդյունքում կնշմարվի նոր կարգ՝ պետական հարկային հաշվառումից հանման մասին: Նախագիծը մշակվել է ի կատարումն վարչապետի 2017 թվականի փետրվարի 21-ի թիվ 157-Ա որոշման:
Շարունակությունը՝ այստեղ